Հիմա 156  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

ՏԵՍՈւԹՅՈւՆ

   Եթե թղթային տարբերակում տեսությունը պետք է նաև խնդրի համարի կողքին գրված թվերով ցուցումը հասկանալու համար, ապա էլեկտրոնային տարբերակում դրա կարիքը չկա՝ ցուցման կետերը կոճակներ են ("քլիք" են), որոնք բացում են տեսության համապատասխան նյութը: Էլեկտրոնային տարբերակում տեսությունը տեղադրված է, որպեսզի ցանկության դեպքում ընթերցողը հնարավորություն ունենա կրկնելու համապատասխան բաժնի տեսությունը: 

 Վճարովի բաժին (Ինչպես օգտվել տես այստեղ)

ԱՌԱՋԱԲԱՆ

Գիրքը հարթաչափություն ուսումնասիրելու օժանդակ ձեռնարկ է: Կառուցվածքային իմաստով` ձեռնարկը բաժանվում է երկու մասի` տեղեկատուի և խնդրագրքի:
Չնայած երկրաչափության խնդրագրքերն ու տեղեկատուները քիչ չեն, բայց մաթեմատիկայի դպրոցական դասընթացի դժվարությունները, մեծ մասամբ, առնչվում են երկրաչափությանը, ու աշակերտները երկրաչափությունը միշտ ավելի դժվար են յուրացնում, քան հանրահաշիվը:
Սրա պատճառներից մեկը երկրաչափության գրքերում պարզ ու տեսության նույն փաստին վերաբերող խնդիրների պակասն է: Հիշենք, օրինակ, թե քանի գծային կամ քառակուսային հավասարում են պարունակում հանրահաշվի դասագրքերը:
Այս խնդրագիրքը պարունակում է հարթաչափության յուրաքանչյուր թեորեմին, բանաձևին, աքսիոմին վերաբերող մի քանի պարզ խնդիր: Խնդիրների քանակը 730 է, որոնց գերակշիռ մասը վերոհիշյալ սկզբունքով է կազմված: Մնացած խնդիրները միջին բարդության են: Կան նաև ապացույցի խնդիրներ: Խնդիրների այսպիսի քանակն ու որակը հնարավոր են դարձնում գիտելիքների և հմտությունների սահուն աճը:
Խնդրագրքի մյուս առանձնահատկությունը դրա մեջ առկա ցուցումների յուրօրինակ համակարգն է: Տեսության համարակալած կետերը (աքսիոմները, սահմանումները, թեորեմները) հնարավորություն են տալիս, որ յուրաքանչյուր խնդիր ունենա ցուցում, ու այդ ցուցումները հղում են տվյալ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ թեորեմի կամ արդեն լուծած խնդրի համարներին: Ուրեմն` գիրքն աշակերտին հուշում է, թե որ թեորեմը, բանաձևը կամ սահմանումը օգտագործի տվյալ խնդիրը լուծելիս: Ըստ էության, աշակերտը, ցանկացած խնդիր լուծելիս, օգնող ու առաջնորդ ունի, ու այդ օգնողն ու առաջնորդը հենց այս գիրքն է:
Փորձը ցույց տվեց, որ այս խնդրագիրքն օգտագործելիս` նույնիսկ ոչ ուժեղ աշակերտն է հաղթահարում միջին բարդության խնդիրները: Շատանում է տեսական գիտելիքների պաշարը, քանզի եթե աշակերտը նույնիսկ չլուծի էլ խնդիրը, միևնույնն է, ուզած-չուզած, գոնե տեսությունը կկրկնի:

 

Երկրաչափական սկզբնական տեղեկություններ

1. (1-1) Տրված A կետով տանել ուղիղ: Քանի՞ այդպիսի ուղիղ կարելի է տանել:   

2. (1-1) Տանել ուղիղ, որն անցնի տրված A և B կետերով: Քանի՞ այդպիսի ուղիղ գոյություն ունի:

 Վճարովի բաժին (Ինչպես օգտվել տես այստեղ)

Կոորդինատներ և վեկտորներ

666. (11-1) Գտեք A(3; 7) և B(1; 5) ծայրակետերով հատվածի միջնակետի կոորդինատները:

667. (11-1) C-ն A(–4; 2) և B(8; 14) ծայրակետերով հատվածի միջնակետն է, իսկ M-ը`AC հատվածի միջնակետը: Գտեք M կետի կոորդինատները:

 Վճարովի բաժին (Ինչպես օգտվել տես այստեղ)

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top